Հայաստանում վերջին շրջանում նկատվում է էլեկտրական ավտոմեքենաների զգալի աճ։ Սա դրական միտում է, քանի որ երկրի ավտոշուկան արձագանքում է համաշխարհային տեխնոլոգիական տենդենցներին։
Սակայն էլեկտրական մեքենաների շարունակական ընդլայնման համար անհրաժեշտ է նույնքան արագ տեմպերով ընդլայնել լիցքավորման կայանների աշխարհագրությունը։
Ներկայումս Հայաստան ներմուծվող էլեկտրական մեքենաները հիմնականում օգտվում են ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին տրամադրված արտոնություններից։ Հարց է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, երբ այս արտոնությունները դադարեն գործել՝ իշխանությունների` ոչ այնքան զգուշավոր քաղաքականության հետևանքով։
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու
Մինչ այդ, ՀՀ ՊԵԿ-ը վերահսկում է, թե ինչպես են բաշխվում անմաքս շուրջ 8000 էլեկտրական մեքենաները․
2026թ․ հունվարին ներմուծվել է 1,501 էլեկտրական ավտոմեքենա, որոնցից 198-ը՝ անմիջապես գործարաններից, իսկ 1,303-ը՝ միջնորդների միջոցով։
Փետրվարին ներմուծվել է 1,984 ավտոմեքենա, որոնցից միայն 13%-ն է ստացվել անմիջապես ավտոընկերություններից։
Մարտին ներմուծվել է 1,375 միավոր, իսկ ապրիլին՝ 1,245 միավոր, որոնցից 147-ը՝ անմիջապես արտադրողից, իսկ 1,098-ը՝ միջնորդների միջոցով։