Դուբայում Emirates Financial Towers երկնաքերում հրդեհ է բռնկվել

Դուբայի Շեյխ Զայեդ փողոցում գտնվող Emirates Financial Towers երկնաքերում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հունիսի 18-ին հայտնել է Khaleej Times թերթը։

«Հրդեհը սկսվել է այն հարկում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Դուբայի քաղաքացիական պաշտպանության թիմերը տեղայնացրել են կեսգիշերից հետո բռնկված հրդեհը։ Թերթի տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *