Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Կլաուդիա Բուշին։
Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություններով։
Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ձյունագնացները կիրառվելու են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի և փոքրածավալ, թեթև բեռների փոխադրման նպատակով։ Գերմանիայից ժամանած փորձագետների աջակցությամբ ՀՀ ԶՈՒ անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում։