
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էլեկտրոնային եղանակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա IRIB-ին տված հարցազրույցում ասել է, որ ստորագրումն ի սկզբանե նախատեսված էր ուրբաթ օրը՝ Շվեյցարիայում: «Սակայն վերջին 24 ժամվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք այդ հարցը և եկել այն եզրակացության, որ լավագույն տարբերակն այն է, որ տեքստը էլեկտրոնային տարբերակով ստորագրվի երկու երկրների նախագահների կողմից», – հավելել է նա:
Բաղային նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը պետք է սկսվի Շվեյցարիայում՝ ուրբաթ օրը, չնայած նա հավելել է, որ «մենք պետք է տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնեն կողմերը միջնորդների միջոցով՝ առաջիկա ժամերին»։
Փաստաթղթի ստորագրման մասին ասվում է նաև Սպիտակ տան X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է. «Նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի Վերսալ քաղաքում ստորագրել Է Իրանի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»: