«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, Ադրբեջանի նախագահը, ի դեմս իր օգնականի՝ Հաջիևի, սրանց գլխին «կոնտռոլ» է դրված՝ «խաղաղության» ռիսկերը կառավարելու և Բաքվի պահանջատիրությունն իրացնելու համար:
     Փաշինյանի՝ ԱԺ-ում այս առումով հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, իսկ սրանք էլ, ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար, ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում:
     Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, բանակցությունները՝ Բաքվի տրամադրությամբ կառուցում, այլև ադրբեջանական մտահոգությունները մեղմելու համար ռեպրեսիվ ապարատն են գործի դնում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *