
Իրանն իր հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններ չի վարի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որևէ մեկ այլ երկրի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Մեր հրթիռները նախատեսված են միայն արձակելու համար, ոչ թե դրանց շուրջ բանակցելու։ Մենք մեր պաշտպանական կարողությունները չենք քննարկելու որևէ մեկի հետ որևէ բանակցային գործընթացում», – ասել է Բաղային՝ որի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Դիվանագետն այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո: Տեքստում հրթիռային ծրագիրը չի հիշատակվում որպես ապագա բանակցությունների առարկա, որոնք Թեհրանն ու Վաշինգթոնը կվարեն՝ Իրանի միջուկային հարցի և պատժամիջոցների լուծմանն ուղղված վերջնական համաձայնության հասնելու համար: