Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն՝ հունիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով՝ պայմանավորված հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
Չնայած ընդհանուր տաքացմանը՝ երկրի հյուսիսային շրջաններում գիշերային և երեկոյան ժամերին կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Ըստ կանխատեսումների՝ հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։