ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում

«Դա կեղծ տեղեկատվություն է: Դուք կարող եք ներդրումներ կատարել, եթե ցանկանում եք, ես դա չեմ արգելի: Բայց մենք՝ Միացյալ Նահանգներս, ներդրումներ չենք անի, նույնիսկ՝ 10 սենթ»,- նշել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նաև փաստել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների հետ բանակցություններ չի վարում Իրանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու շուրջ։

Նախքան այս, «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հրապարակել էր Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը, որտեղ նշված էր, թե «ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային գործընկերները պարտավորվում են Իրանի վերականգնման ու զարգացման ծրագիր մշակել ՝ ապահովելով առնվազն 300 մլրդ դոլարի ֆինանսավորում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *