Բրյանսկի միջադեպից հետո Լուկաշենկոն կոշտ հայտարարություն է արել

Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը թանկ կարժենան նրանց համար, ովքեր կփորձեն դա անել․հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մինսկը Կիևից անկեղծ արձագանք է ակնկալում և, ի վերջո, կպարզի ճշմարտությունը»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ մեկնաբանելով Բրյանսկի մոտ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավտոբուսի վրա իրականացված հարձակումը։

Լուկաշենկոյի խոսքով՝ ավտոբուսին հարվածել են ուկրաինական ծագման անօդաչու թռչող սարքով։

Հիշեցնենք, որ երեկ Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է բելառուսական մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին․ կա զոհ և վիրավորներ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *