Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբումը վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության համախմբման մտադրության մասին։
«Դրանք նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, դա ի՞նչ նորություն է, ակնհայտ փաստ է դա»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մեկնարկի մասին՝ առաջարկելով ստեղծել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվել, որպեսզի վեր հանվեն ընթացիկ խնդիրները: