ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներից, քանի որ դրանցում Իսրայելի առաջնորդը կոչ է անում նոր ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
«Բիբին (Նեթանյահուն) նախագահին բացատրում է, թե ինչու է իրենց անհրաժեշտ ինչ-որ բան պայթեցնել, ինչու իսրայելական հետախուզությունը գիտի, թե ինչպես և երբ դա անել, իսկ նախագահը լսում է։ Զանգերը սովորաբար նույնանման են», — Թրամփի և Նեթանյահուի սովորական շփումը նկարագրել է պարբերականի զրուցակիցը։
Թերթի տվյալներով՝ երկու առաջնորդների հարաբերություններում լարվածությունն ուժգնացել է վերջին շաբաթներին։ Թրամփը փորձում է հասնել Իրանի հետ հակամարտության ավարտին, մինչդեռ Նեթանյահուն ձգտում է շարունակել այն։
Բացի այդ, Լիբանանի վերաբերյալ վերջին զրույցներից մեկում, աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը Նեթանյահուին հարցրել է, թե ինչու է նա «շենքեր պայթեցնում», և պահանջել է դադարեցնել նման գործողությունները։
Պարբերականը նաև նշում է, որ Նեթանյահուի հետ զրույցներից հետո Թրամփն այժմ ավելի հաճախ է իր վարչակազմի ներկայացուցիչներից հետաքրքրվում, թե որքանով են ճշգրիտ Իսրայելի վարչապետի խոսքերը։