
«Համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբումը վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման և հետընտրական կոալիցիա ստեղծելու մասին հայտարարությանը։ «Այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, դա ի՞նչ նորություն է, ակնհայտ փաստ է դա»,- հավելեց վարչապետը։