ԱԱԾ-ն կարո՞ղ է ինքնուրույն, առանց ձեր հրահանգի, օդանավակայանում ձեր ելք ու մուտքի ժամանակ նկարահանել ու տարածել այդ տեսանյութը համացանցում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, ճեպազրույցի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց NEWS.am–ի լրագրողը՝ նկատելով, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում ԱԱԾ–ի տեսանյութը տարածել է ոչ թե ԱԱԾ–ն պաշտոնապես, այլ ոչ պաշտոնական ինչ–որ կայքերով է դա տարածվել։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերվում է իմ գնալ-գալ ԱԱԾ-ն կարող է թողարկել, եթե օպերատիվ անհրաժեշտություն գտնի։ Այո, կարող է թողարկի, եթե գտնի օպերատիվ անհրաժեշտություն, ինձ էլ, ցանկացած մեկին է, այո, կարող է դա անել»։