Դրոնային գրոհ Մոսկվայի վրա․ Զելենսկին հարձակումն անվանել է «արդարացի պատասխան»

Այսօր 17 մարդ է վիրավորվել Մոսկվայի մարզի վրա ավելի քան 190 անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարձակման հետևանքովգրում է РИА Новости-ն՝ Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովին հղումով։

«Ժամը 12:00-ի դրությամբ վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 2 երեխա», – գրել է նա Telegram-ում։

Կոտելնիկի քաղաքում վիրավորվել է 9 մարդ, Ռամենսկոյեում՝ 3։ Լյուբերցիում, Սոլնեչնոգորսկում և Ձերժինսկիում վիրավորվել է 4 մարդ։

Ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ» առևտրի կենտրոնից մի տղամարդ նույնպես տուժել է ու հոսպիտալացվել։

Ներկայում 14 մարդ գտնվում է հիվանդանոցներում։ Մարզի ղեկավարը խոստացել է նրանց տրամադրել անհրաժեշտ աջակցություն։

Այսօր Ուկրաինայի զինված ուժերը սկսել են վերջին 2 տարվա ընթացքում իրենց ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ մի քանի անօդաչու թռչող սարք կարողացել է հասնել նավթավերամշակման գործարան, տարվում են հետևանքների վերացման աշխատանքներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս դրոնային հարձակումն անվանել է ռուսական հարձակումներին «արդարացի պատասխան»։ Նա այս մասին գրել է իր Telegram ալիքում։

«Սա մեր քաղաքներին և համայնքներին ուղղված ռուսական հարվածների արդարացի պատասխանն է», – ասվում է Զելենսկիի գրառման մեջ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *