Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ խմբագիրների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ուշագրավ հայատարարություններ է արել։ Դրանցից առավել առանցքայինները ներկայացնում ենք կետերով․
- Մենք ստեղծելու ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա, համակարգող խորհուրդ։ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես։
- Դիմելու ենք ԱՄՆ-ի, Եվրոպայի շատ երկրների, ՌԴ-ի, Չինաստանի ղեկավարներին, և հույս ունեմ, որ այդ երկրներից կունենանք արձագանք։
- Շուտով ընդդիմադիր բոլոր ուժերով հրավիրելու ենք հանրահավաք։
- Մանդատները վերցնել-չվերցնելու հարցով բաց, թափանցիկ շփվելու ենք ժողովրդի հետ, բացատրելու ենք մինուսներն է՛լ, պլյուսներն է՛լ ու հասկանանք՝ վերցնելո՞վ ենք կարողանալու շուտ հեռացնել Փաշինյանին, թե չվերցնելով։
- Ժողովուրդը ժամանակավոր պարտություն կրեց, իշխանությունները տապալեցին նախընտրական պրոցեսները։
- Հայաստանում «հարևան պետությունների» գործարկված մեխանիզմը բերելու է առաջին քրիստոնեական պետության վերացմանը։
- Փաշինյանի վախը բռնել են՝ երեք անգամ պրտության մատնելով, անճարի պես վազվզում ու ծառայություն է մատուցում։
- Մենք չպետք է թույլ տայինք, որ Հայաստանը դառնար հակառուսական կենտրոն։