Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18–ի նիստում Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը հաստատելու որոշում կայացրեց։
Ըստ հիմնավորման՝ իրականացված քայլերի արդյունքում որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ, 2025 թ. Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (0.94 մլն տոննա) 2024-ի նկատմամբ նվազել է 10.4%-ով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 751,3 հազ. տ. ցեմենտ (աճը 2024 թ. նկատմամբ՝ 29,2%)։ Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ։