Տասնյակ փորձ ունեցող ուժերից 2.5 անգամ շատ ձայն ենք ստացել. միգուցե հենց մենք էինք լավ ճանաչում քաղաքական դաշտը. Կարապետյան

Մեզանից բացի, եթե Փաշինյանին հանենք, 18 քաղաքական ուժեր, տասնյակ տարիների փորձ ունեցող ուժեր մասնակցում էին նախընտրական փուլին, և այդ բոլոր ուժերից միայն մեկ քաղաքական ուժ կարողացավ հաղթահարել շեմը մեզնից բացի։ Այս մասին մի քանի խմբագիրների տված հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իրենց կուսակցությունը նորաստեղծ է և իրենք հայաստանյան իրականությունը շավ չեն ճանաչում։

«Այդ քաղաքական ուժից մենք մոտավորապես երկու ու կես անգամ ավել ձայներ ենք հավաքել՝ չճանաչելով, չունենալով ոչ մի մեդիա ռեսուրս։

Իսկ միգուցե մենք էինք շատ լավ ճանաչում քաղաքական դաշտը և մեր ժողովրդին, որովհետև եթե մենք չունենայինք այդ փորձը, այդ հնարավորությունը, այդ տաղանդը, միգուցե մենք հիմա հավաքած կլինեինք 1-2 տոկոս։ Դուք վստահ եղեք, մենք չենք պարտվել։ Այս ընտրությունների արդյունքները, երբ իսկական մենք մի օր կհայտնաբերենք, այն ժամանակ մենք ցույց կտանք, մենք ճանաչում էինք, թե չէինք ճանաչում ժողովրդին։

Հիմա մենք ունենք բոլոր դեպքերում ընդդիմադիր ուժերից առավելագույն ցուցանիշը։ Դրա համար մեզ ասել, որ մենք չենք ճանաչում, միգուցե դա մի քիչ նորմալ չէ։ Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում, մենք շատ լավ գիտենք ինչ կանենք։ Վստահ եղեք բոլոր որոշումները մենք շատ մտածված ենք անում և հիմա էլ կանենք ճիշտ որոշումներ, հետագայում էլ կունենանք մեր հաղթանակը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *