Բայդենի որդին աշխատանք է գտել ԱՄՆ-ում թմրամոլությունից կախվածություն ունեցող անձանց վերականգնողական կենտրոնում․ Newsmax

Հարավային Կալիֆոռնիայի նարկոլոգիական վերականգնողական կենտրոնն աշխատանքի է ընդունել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթերին։ Այս մասին հայտնել է Newsmax հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Հանթեր Բայդենը զբաղեցնում է խորհրդականի, ինչպես նաև կենտրոնի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։

Հանթեր Բայդենն ավելի վաղ X սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն 7 տարի է՝ թմրանյութեր չի օգտագործում։

Ավելի վաղ The New York Post թերթը հայտնել էր, որ Հանթեր Բայդենը թաքնվում է Կալիֆոռնիայում՝ ավելի քան 20 միլիոն դոլարի հասնող պարտքերի պատճառով։ Պարբերականի տեղեկություններով՝ նա շուրջ 17 միլիոն դոլար է պարտք Վաշինգտոնի իր իրավաբանական թիմին, 5 միլիոն դոլար՝ գործարար և նախկին գործընկեր Քևին Մորիսին, և ավելի քան 1 միլիոն դոլար էլ արվեստի անանուն դիլերի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *