Հինգշաբթի օրը՝ «Դատաստանի օրվա ռադիոկայան» անվամբ հայտնի ՈւՎԲ-76 ռադիոկայանի եթերում հնչել է «Ощупывание» ազդանշանը։
Ազդանշանը ֆիքսվել է հինգշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով 10:50-ին, ուշացումով հայտնել է «УВБ-76 логи» տելեգրամյան ալիքը, որտեղ հրապարակվում են ռադիոկայանի բոլոր ազդանշաններն ու հաղորդագրությունները։
ՈւՎԲ-76-ը զինվորական ռադիոկայան է, որը ստեղծվել է 1970-ական թվականներին։ Այդ ժամանակվանից ի վեր այն հեռարձակում է կարճ, բզզացող ազդանշան, ինչի պատճառով այն ստացել է «Բզզան» (Жужжалка) անվանումը։