ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին տրամադրել 2026-2027 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հունիսի 23-ից հուլիսի 6-ը ներառյալ:
2. Սեդրակ Թևոնյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը: