նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին. Կարեն Քոչարյան

Եկեք մի բան ֆիքսենք. Փաշինյանին իր ձայնը չի վստահել ընտրողների պարզ մեծամասնությունը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:

Ոչ թե 400-500 000 մարդ է դեմ եղել Փաշինյանին, այլ ընտրողների մեծամասնությունը: Նույնիսկ Արամ Սարգսյանին ու Բաբաջանյանին ձայն տված ընտրողները չուզեցին ընտրել ՔՊ-ին: Փաշինյանը, Սահմանադրության ֆոկուսների օգնությամբ, իր դե-ֆակտո պարտությունը փորձում է դարձնել դե-յուրե հաղթանակ:

Եվ այս պատկերի մասին տեղյակ են բոլորը՝ և՛ իրեն սատարող թուրք-եվրոպական դաշինքը, և՛ իրեն չաջակցող ռուսն ու չինացին:

Բոլորը շատ լավ հասկացել են, որ հայ ազգը Փաշինյանին մանդատ չի տվել որևէ գործողության՝ տալով իրեն ընտրողների ձայների 50 տոկոսից պակաս ձայն:

Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:

Իսկ եթե արանքից հանենք պետական բյուջեի հաշվին կաշառքները թոշակառուներին ու առողջապահության ապահովագրության հիմնադրամի արագացված ու չհաշվարկված մսխումը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, բանակի օգտագործումը, վախի մթնոլորտի սերմանումը, վարկերի ներումը, Թրամփ-Մաքրոն խառնվելը, ապա, ամենայն հավանականությամբ, հավասար պայմաններում ինքը նույնիսկ ընտրական շեմը չէր հաղթահարի:

Եվս մեկ անգամ շեշտեմ՝ ՔՊ-ն ու Փաշինյանը չունեն ժողովրդի մանդատ ինչ-որ բան անելու համար, քանի որ նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:

Սիրելի՛ ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ ու փորձագետներ, մի՛ իջացրեք ժողովրդի՝ ՔՊ-ին հայտնած անվստահության շեմը 400-500 000 ձայնի, որովհետև նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *