
Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակում։ Այս մասին այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ես ասել եմ՝ ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները և ձևավորում ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը որ այսօր արեց, ապա մենք դրա դեմ պայքարելու ենք։ Ես դա եմ ասել»,- ասաց Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ անկեղծ վստահ է եղել հաղթանակում, հարցումներով տեսել են դա։
«Մեր հաղթանակը մենք տեսել ենք, բայց հաղթանակը գողացան, երեք փուլով ապօրինություն են արել՝ նախընտրական փուլում, հաշվարկի ժամանակ։ Մենք գործ ունենք պետության հետ» ,- ասաց Կարապետյանը։