Պակիստանի վարչապետը՝ որպես միջնորդ, ստորագրել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որպես միջնորդ, ստորագրել է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Ինչպես Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է նրա մամուլի քարտուղարը, Շարիֆը հետաձգել է այցը Շվեյցարիա, որտեղ պետք է տեղի ունենար համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Կառավարության ներկայացուցիչ Մոշարաֆ Զաիդին հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է էլեկտրոնային ձևաչափով, ուժի մեջ է մտել և գտնվում է իրագործման փուլում։

Նա նշել է,որ Պակիստանը կշարունակի մասնակցությունը համաձայնագրի հաջորդ փուլերին, ներառյալ մի շարք տեխնիկական ուղղություններ, որոնք այժմ մշակում են կողմերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *