Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունները կարող են սկսվել արդեն այս հանգստյան օրերին. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունները կարող են սկսվել արդեն այս հանգստյան օրերին, եթե իրանական պատվիրակությունը կարողանա ժամանել հանդիպման վայր, հաղորդում է France 24-ը։

Նա հավելել է, որ խորհրդակցությունների մեկնարկը դեռևս ծրագրված է, սակայն իրավիճակը կարող է փոխվել։

«Մենք կարծում ենք, որ այս տեխնիկական բանակցությունները կսկսվեն մոտավորապես այս հանգստյան օրերին։ Առայժմ դա դեռևս մեր պլանն է, բայց այն կարող է փոխվել»,- ասել է Վենսը Սպիտակ տանը անցկացվախ ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Իրանը «մի երկիր է, որտեղից դժվար է դուրս գալ»։

Նա հայտնել է նաև, որ ինքն է նախատեսում գլխավորել ամերիկյան բանակցային խումբը Թեհրանի հետ սպասվող խորհրդակցություններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *