ԱԱ-2026․ Չեխիա-ՀԱՀ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ Չեխիա-ՀԱՀ հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Չեխերից աչքի ընկավ Սադիլեկը՝ 6-րդ րոպեին։ Հարավաֆրիկացիները հավասարեցրեցին հաշիվը 83-րդ րոպին․ 11-մետրանոցն իրացրեց Մոկոենան։

Երկրորդ տուրի հանդիպումից հետո թիմերն իրենց ակտիվում ունեն մեկական միավոր։ Մեքսիկայի և Հարավային Կորեայի հավաքականներն ունեն 3-ական միավոր և դեռ իրենց հանդիպումը չեն անցկացրել․ այն կկայանա վաղն առավոտյան 05։00-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *