
«Հրապարակ»-ը գրում է. ««Միասնության թևեր» կուսակցության հիմնադիր Արման Թաթոյանի և նրա կուսակցության ֆինանսավորման, նախընտրական ծախսերի մասին տարբեր խոսակցություններ դաշտ նետվեցին, մասնավորապես՝ այն, որ Թաթոյանին ֆինանսավորում են Մոսկվայից, սակայն, մեր տեղեկություններով, Թաթոյանը նախընտրական ծախսերի համար խոշոր վարկ է վերցրել, մոտ 500 հազար դոլարի մասին է խոսքը, որը, փաստորեն, նպատակին չծառայեց։ Երեկ մեր լրագրողը կուսակցության անդամ, ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախընտրական ծախսերի համար Թաթոյանը վարկով կլորիկ գումար է վերցրել, Անանյանը վստահեցրել է, որ տեղյակ չէ այդ մասին»: