Երեք մարդ է զոհվել Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ զինված ուժերի հարվածի հետևանքով նավի վրա

ԱՄՆ-ը հարված է հասցրել մի նավի, որը, ենթադրաբար, օգտագործվում էր «թմրավաճառների» կողմից Խաղաղ օվկիանոսում, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարությունից (SOUTHCOM)։

««Հարավային նիզակ» միավորված օպերատիվ խումբը մահաբեր կինետիկ հարված է հասցրել նավին։ Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավը [իբր] շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հայտնի թմրանյութերի փոխադրման ուղիներով և ներգրավված էր թմրանյութերի առևտրի գործողություններում», — ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գործողության հետևանքով ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *