Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանը։ Ըստ lenta.ru-ի, Փարիզի դատախազության տվյալներով՝ հարձակման է ենթարկվել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Delair գործարանը։
Տեսախցիկների տեսագրություններում երևում են անհայտ անձինք, որոնք Մոլոտովի կոկտեյլներ են նետում շենքի վրա։ Սակայն գործարանը նվազագույն վնաս է կրել, քանի որ Մոլոտովի կոկտեյլները «չեն պայթել»։
Հարձակումից մի քանի օր անց Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը գործարանի մոտ ձերբակալել է մի տղամարդու՝ լրտեսության կասկածանքով՝ «ընկերության նախատիպային անօդաչու թռչող սարքը նկարահանելու» համար։ Դատախազությունը պարզաբանել է, որ կասկածյալը Բելառուսի քաղաքացի է, որը, ենթադրաբար, ձայնագրությունները ուղարկել է Ռուսաստանում գտնվող մեկ այլ անձի։ Նա ներկայումս կալանքի տակ է։