«Սկզբունքորեն ես ունեցել եմ այլ կարծիք։ Այնուամենայնիվ, հիմնվելով Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու վերաբերյալ [Իրանի] նախագահի՝ որպես Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի կողմից ստանձնած պարտավորության վրա, ես թույլատրեցի այս քայլի իրականացումը։ Նա նաև հստակ հայտարարել է, որ եթե ամերիկյան կողմը ներկայացնի չափազանցված զիջումների պահանջներ, դրանք չեն ընդունվի»,- ասվում է հայտարարության մեջ։
Մոջթաբա Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ «դեմ առ դեմ բանակցություններ» կանցկացվեն ապագայում, սակայն դա չի նշանակում «ընդունել հակառակ կողմի տեսակետը»։