Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ Երևան քաղաքում մեկնարկած Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը:
Սա այն կարևոր նախագծերից է, որն իրականացվում է նոր մոտեցմամբ. ճանապարհի հիմնանորոգման ժամանակ ամբողջությամբ նորացվում են ստորգետնյա կոմունիկացիաները, ինժեներական բոլոր ենթակառուցվածքները, ավելանում է դրանց թողունակությունը, ինչպես նաև վերգետնյա բոլոր կոմունիկացիաները դառնում են ստորգետնյա։
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, կառուցվում է մայթ։ Նախագծի իրագործումը, հետագայում նաև ուղեանցի (էստակադայի) կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։