Մոտ 40 հազար աստերոիդ է մոտենում Երկրին

Մոտ 40 հազար աստերոիդ է մոտենում Երկրին

Աստղագետները գրանցում են Երկրամերձ տարածությունում հայտնաբերված օբյեկտների թվի կայուն աճ: Վերջին տվյալներով՝ մասնագետները նույնականացրել են շուրջ 40 հազար աստերոիդ, որոնց ուղեծրերն անցնում են Երկրի անմիջական հարևանությամբ:
     Ընդհանուր առմամբ, Արեգակնային համակարգում հայտնի աստերոիդների թիվն արդեն անցնում է 1 միլիոնից: Դրանց հիմնական մասը կենտրոնացված է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գտնվող Աստերոիդների գլխավոր գոտում: Սակայն գիտնականների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են «Երկրամերձ աստերոիդները», որոնք մոտենում են մեր մոլորակին հարաբերականորեն փոքր հեռավորության վրա:
     Այս խմբի մեջ առանձնացվում են պոտենցիալ վտանգավոր օբյեկտները: Դրանք այն երկնային մարմիններն են, որոնց ուղեծրերը հատվում են Երկրի ուղեծրի հետ կամ մոտենում են դրան մինչև 7,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
     Գիտնականների փոխանցմամբ՝ ներկայումս հայտնի է 154 պոտենցիալ վտանգավոր աստերոիդ, որոնց տրամագիծը գերազանցում է մեկ կիլոմետրը: Նման չափսերի օբյեկտի բախումը Երկրի հետ կարող է ունենալ գլոբալ աղետալի հետևանքներ, ուստի դրանց հետագիծը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ: Աստերոիդների թվի աճը կապված է ոչ թե դրանց քանակի իրական ավելացման, այլ դիտարկման տեխնիկական միջոցների կատարելագործման հետ, ինչը թույլ է տալիս նկատել նախկինում անտեսանելի մարմինները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *