Վրաստանում հերքել են այլ երկրների ապրանքների անվան տակ հայկական արտադրանքը ՌԴ վերաարտահանելու մասին տեղեկությունը

Վրաստանում հերքել են այլ երկրների ապրանքների անվան տակ հայկական արտադրանքը ՌԴ վերաարտահանելու մասին տեղեկությունը

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե հայկական արտադրանքը Վրաստանի տարածքով վերաարտահանվում է Ռուսաստան՝ այլ երկրների ապրանքների անվան տակ, հաղորդում է Business Грузия-ն։

Գերատեսչությունից հայտնել են, որ նման հաղորդագրություններ են հայտնվել հայկական մի շարք լրատվամիջոցներում, ըստ որոնց հայկական ելակը Վրաստանի տարածքով Ռուսաստան է մատակարարվում թուրքական արտադրանքի անվան տակ։

«Այդ տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև ստվեր է գցում մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների վրա»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *