Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայից մահվան հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է վեցով՝ հասելով 232-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կոնգոյի կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարությունը:

ԿԴՀ-ի բժշկական իշխանությունները նախազգուշացնում են, որ հիվանդությունը կարող է տարածվել երկրի նոր շրջաններում:

Էբոլա տենդի ներկայիս բռնկումը տեղի է ունեցել մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում:

Էբոլայից հիվանդության դեպքեր և մահեր են գրանցվել նաև հարևան Ուգանդայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *