«Սպորտի ոլորտը դեռևս չի ենթարկվել «քայլողների» ասպատակությանը, ուզում են «իրենցով անել» ՀԱՕԿ-ը»․ Սուրեն Սուրենյանց

«Սպորտի ոլորտը դեռևս չի ենթարկվել «քայլողների» ասպատակությանը, ուզում են «իրենցով անել» ՀԱՕԿ-ը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը․
     Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ինչ-որ պատահականությամբ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանն այլևս չի կարող հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին՝ 70 տարին լրանալու պատճառով։
     Ուրեմն, 44-օրյա պատերազմի հրձիգ, Արցախը կործանած, հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանին, ով Արայիկ Հարությունյանի շեֆն է, այսքանից հետո կարելի է պետական պաշտոն զբաղեցնել, բայց հայկակական սպորտը փլատակներից ոտքի հանած, միջազգային ճանաչման և հեղինակության հասցրած Գագիկ Ծառուկյանին չի կարելի ՀԱՕԿ նախագահ լինե՞լ:
     Փաստորեն, Հայաստանում «ազգակործան պատուհաս» պետք է լինես՝ պաշտոն, կարգավիճակ ունենալու համար, իսկ արժեք և արդյունք ստեղծող մարդկանց պետք է անդադար խանգարել, նրանց դեմ դավեր ու ինտրիգներ հյուսել:
     Աստիճանաբար սկսում եմ հասկանալ, թե ինչու են Արայիկն ու նրա «շեֆն» ուզում «իրենցով անել» ՀԱՕԿ-ը. սպորտը բացառիկ ոլորտ է, որը դեռևս չի ենթարկվել «քայլողների» ասպատակությանը:
     Ծառուկյանի ամենամեծ պաշտոնն իր արած գործերն են, էս երկրում արած- դրածը, ձեր պես լուզեր չկայացածների դատարկությունն անգամ տիեզերական պաշտոնը չի ծածկի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *