Ծառուկյանի թիմը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մտադրությունը՝ միակողմանի լուծել «Մուլտի Վելնես»–ի հետ կնքած պայմանագիրը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ տեղյակ է՝ քաղաքապետարանից կողմից պայմանագիրը միակողմանիորեն լուծելու վերաբերյալ ծանուցագիր է եկել. «Այդ տարածքը մինչև 2065 թվականը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։ Երևանի քաղաքապետարանը, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ 1 ամիս շուտ տեղեկացնելով «Մուլտի գրուպ» կոնցեռնին»։
Նա հավելեց, որ իրավաբանները արդեն իսկ առարկություններ ներկայացրել են։