ՑԱԽԱԼ-ն ավելի քան 150 հարված է հասցրել «Հըզբոլլահի» թիրախներին

Իսրայելական զինվորականները հայտնել են Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման օբյեկտներին հասցված զանգվածային հարվածների մասին։

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) տվյալներով՝ ի պատասխան հրադադարի ռեժիմի խախտումների, ավելի քան 150 հարված է հասցվել խմբավորման հրամանատարական կենտրոններին, արձակման դիրքերին և ենթակառուցվածքներին Նաբատիայի, Բեկաայի շրջաններում և Լիբանանի հարավում։ Հաղորդվում է նաև տասնյակ գրոհայինների ոչնչացման մասին։

Բանակում պնդում են, որ հարվածներն ուղղված են եղել այն օբյեկտների դեմ, որտեղ, իրենց տվյալներով, շարունակվում էր «Հըզբոլլահի» գործունեությունը, ներառյալ հրամանատարական կետերը և զինված կազմավորումները։

Առանձին հաղորդվում է Բոֆորի շրջանում ստորգետնյա ենթակառուցվածքների խոցման և իսրայելական ուժերի ուղղությամբ արձանագրված գնդակոծությունից հետո մի քանի արձակման կայանքների ոչնչացման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *