Պատանի հայ շախմատիստներն աշխարհի առաջնությունում առաջատար դիրքերում են

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը. տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

«4 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 3.5 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը նույնպես ունի 3.5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը:

Առաջատարների շարքում է նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը, որ ունի 3 միավոր»,- ասված է հաղորդագրությունում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *