Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից

Արտարժութային SWIFT փոխանցումների բարձր որակի, գործառնական կատարելության և միջազգային թղթակցային հարաբերություններում երկարամյա արդյունավետ համագործակցության համար Հայէկոնոմբանկն արժանացել է ավստրիական առաջատար «Ռայֆայզեն Բանկ Ինտերնեյշնլ ԱԳ»-ի «Միջազգային փոխանցումների որակի գերազանցություն» հատուկ մրցանակին: 

Միջազգային թղթակցային հարաբերությունների շարունակական կատարելագործումն ու թվային լուծումների ներդրումը թույլ են տալիս Բանկին մշտապես ապահովել փոխանցումների բարձր որակ և համապատասխանություն: Մրցանակը, որը Ռայֆայզեն Բանկ Ինտերնեյշնլի կողմից շնորհվում է գործընկեր ֆինանսական կառույցներին, վկայում է Հայէկոնոմբանկում համապատասխան գործընթացների հստակ կազմակերպման և թիմի բարձր մասնագիտական պատրաստվածության մասին: 

Այն ևս մեկ անգամ փաստում է Հայէկոնոմբանկում հաճախորդներին միջազգային լավագույն փորձառությունն առաջարկելու հանձնառության մասին: 

Կարևորելով միջազգային փոխանցումների ոլորտում արձանագրված հաջողությունները՝ Հայէկոնոմբանկը լիահույս է, որ Ռայֆայզեն Բանկ Ինթերնեյշնլի հետ ամուր և վստահելի համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակի ընդլայլնվել նույն արդյունավետությամբ: 

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *