«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկրորդ-երրորդ աղբյուրներից տեղեկատվություն է տարածվում, թե Կրեմլը պատրաստվում է փոխել Ռուսաստանի հայերի միության նախագահին եւ այդ պաշտոնում նշանակել Ռոբերտ Քոչարյանի նախկին մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին։
     Ներկա նախագահ Արա Աբրահամյանը Ռուսաստանում հզոր հայկական համայնքի առկայության հանգամանքում արել էր նվազագույնը, եթե չասենք` ոչինչ, այդ համայնքը գոյությունը ցույց տալու համար։ Ակնհայտ է, որ Վիկտորը նախանձախնդրությամբ է լծված համայնքը քաղաքական գործոն դարձնելու հարցում։
     Հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչ ուղղությամբ նա կտանի այդ համայնքը, իրեն անձամբ չեմ ճանաչում, մեկ-երկու անգամ բավական անբարետես հանգամանքներում հանդիպել եմ հորը, ով նախկինում կոմկուսի շրջկոմի աշխատակից էր։ Ավելին, այդ համայնքի գործունեությունն առաջին հերթին կախված է Կրեմլից, երկրորդ հերթին՝ ռուսաստանցի հայ օլիգարխներից։ Համայնքի ղեկավարի նպատակները երրորդական են։
     Այդ երիտասարդի գործունեության մասին մամուլն այժմ հեղեղված է հրապարակումներով, եւ նրանք այն մասին են, որ Վիկտորն իր պաշտոնը ստանալու համար, ցույց տալու համար, որ ինքը Հայաստանի քաղաքական կյանքում կարող ուժ է, փուռը տվեց Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՅ Դաշնակցությանը։
     Մեծ դժվարությամբ, բայց այնուամենայնիվ, ժողովուրդը կարող է մարսել այս երկու պատմական արժեքների փոշիացումը։ Սակայն ողբերգությունն այն է, որ այս երիտասարդի հասարակական-քաղաքական պուճուր ամբիցիաների եւ մանիպուլյացիաների պատճառով կարող է Նիկոլը պահպանել իշխանությունը, կարող է փուռը նետվել նաեւ Հայաստանի Հանրապետության տասնամյակների գոյությունը, հայ ժողովրդի բազմահազարամյա ապագան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *