
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1384 թվականին Լեհաստանի գահ բարձրացավ Յադվիգա Անժուացին (Jadwiga of Anjou)։ Այդ ժամանակ երկրում ընդունված էր, որ պետության ղեկավարն ունի միայն «թագավոր» (rex) տիտղոսը, և «թագուհի» հասկացությունը, որպես ինքնուրույն իշխան, պարզապես կիրառված չէր։ Միևնույն ժամանակ, որևէ տեղ հստակ չէր սահմանվում, որ այդ տիտղոսը պարտադիր պետք է կրի տղամարդ։
Արդյունքում Յադվիգան թագադրվեց որպես Լեհաստանի «թագավոր»՝ ամբողջական իշխանությամբ։
Այս օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, իրականում լուծումը միշտ հնարավոր է գտնել։
Այսօր էլ, երբ թե՛ աշխարհում, թե՛ մեր երկրում հաճախ տիրում է անորոշություն, կարևոր է հասկանալ՝ փակուղիներ չկան։ Ելքը միշտ կա»։