«Սա հերթական դրսևորումն է այն գործելաոճի, որը վերջին տարիներին հաճախ է հանդիպում»․ Հենրիխ Դանիելյան

«Սա հերթական դրսևորումն է այն գործելաոճի, որը վերջին տարիներին հաճախ է հանդիպում»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեքենաս այսօր տեղափոխվել է տուգանային հրապարակ՝ առանց որևէ իրավական հիմնավորման, առանց պատշաճ ծանուցման և առանց որևէ խախտման վերաբերյալ արձանագրության ներկայացման։
     Ցավոք, սա արդեն առանձին դեպք չէ, այլ այն գործելաոճի հերթական դրսևորումը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է հանդիպում պետական կառավարման տարբեր ոլորտներում։
     Տարիներ շարունակ իշխանությունը հանրությանը խոստանում էր ժողովրդավարություն, իրավական պետություն և եվրոպական չափանիշներ։ Սակայն ժողովրդավարությունը չի չափվում միայն հնչեղ հայտարարություններով կամ քաղաքական կարգախոսներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է օրենքի գերակայությամբ, պետական մարմինների հաշվետվողականությամբ և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքով։
     Իրավական պետությունը սկսվում է ոչ թե բարձրախոսներից հնչող հայտարարություններից, այլ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ օրենքի հավասար և թափանցիկ կիրառությունից»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *