
«Ես պետք է մեկնեի 14-ին և վերադարձս ամսի 17-ին էր՝ երեք օր․ նախօրոք հայտարարել ենք իմ թռնելու մասին և հատուկ հայտարարել ենք՝ մտածելով, որ երևի այսպիսի մի սադրանք կփորձեն անել»,- հարցազրույցում նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից իր ելքն արգելելուն։
«Հիմա սա է․ ամեն մի քաղաքացի պետք է նաև մտածի, թե ինչ աստիճանի է իր անձնական կյանքը պաշտպանված Հայաստանի Հանրապետությունում։ Սա շարունակությունն է երևի այս ընտրական գործընթացի ժամանակ համատարած գաղտնալսումների․․․ Ամեն տարի 7-8 անգամ բացակայում եմ երկրից․․․ Իրենք, որ թռնող են, փախնող, թաքնվող են, մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները»։