Լիբանանի նախագահը Ռուբիոյի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել իսրայելական հարձակումները

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում տիրող իրավիճակը և տարածաշրջանային անվտանգությունը:

Ինչպես ասվում է Լիբանանի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, Աունն ընդգծել է «լիբանանյան տարածքում իսրայելական ագրեսիայի» դադարեցման և համապարփակ հրադադարի ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը։ Նա դա անվանել է առանցքային պայման Լիբանանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջընթացի համար, որոնք նախատեսված են հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։

Ի պատասխան՝ Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Լիբանանին՝ նշելով Վաշինգտոնի հանձնառությունը կայունության և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքում լիբանանյան պետության և նրա ինստիտուտների դերի ամրապնդմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *