Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է։
     Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է այն բանի, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը, որոնք են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։
     Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը նաև հնարավորություն կընձեռի Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում Ձեր փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ։
     Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *