
«Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ եթե հրավիրեն՝ կգնա Բաքու։ Իրեն չեն հրավիրելու, իրեն կանչելու են»,- այս մասին այսօր հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցում հնչած հայտարարությանը։
«Այն հարաբերությունները չեն, որտեղ հրավիրում են: Հրավիրում են գործընկերներին: Իրենք կանչելու են կամ չեն կանչելու՝ հրահանգով։
Ենթադրում եմ, որ ինքը տվել է խոստումներ, և հիմա իրեն ուղղակի հարցրել են՝ ասել են՝ դու այդ խոստումներին տե՞ր ես, թե՞ տեր չես, ի վիճակի՞ ես անել, թե՞ ի վիճակի չես հանել, և ինքը վազելով գնաց հաշվետվություն տալու համար»,- հավելել է Քոչարյանը։