Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համերաշխություն է հայտնել Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջա Մելոնիին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ հայտարարություններից հետո։
ANSA գործակալության տվյալներով՝ Սանչեսը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թրամփի արտահայտություններն անընդունելի է համարում և չգիտի, թե ինչպես դրանք կոռեկտ բնութագրի։
Նա նշել է, որ Մելոնիին աջակցություն է հայտնել ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կարգով՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական, այլև անձնական համերաշխությանը։
Առիթ են դարձել Թրամփի խոսքերը, որոնցում նա պնդում էր, թե Մելոնին իբր «աղաչել է» իրեն համատեղ լուսանկարվելու համար G7 գագաթնաժողովում։ Իտալիայի վարչապետը հերքել է այդ հայտարարությունները և վրդովմունք հայտնել։
Սկանդալի ֆոնին Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին չեղարկել է առաջիկա օրերին նախատեսված իր այցը ԱՄՆ։