ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է՝ ուղեղի կաթվածի կասկածանքով։ Այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Իլարիոն միտրոպոլիտը։
Նա նշել է, որ երաժշտին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով, և բժիշկներն այժմ հետազոտություն են անցկացնում։ Իլարիոնը կոչ է արել աղոթել նրա առողջության համար։
Միտրոպոլիտը նշել է նաև, որ վաղուց է ճանաչում Սպիվակովին՝ շնորհիվ համատեղ երաժշտական նախագծերի և հոգևոր երաժշտության ոլորտում իրականացված նախաձեռնությունների։