Կոլորադոյում արջը անցել է ցանկապատը և «ստուգել» ԱՄՆ ոստիկանության կայանատեղին

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում արջը, հաղթահարելով ցանկապատը, ներթափանցել է ոստիկանության կայանատեղիի տարածք։ Այդ մասին հայտնել են Քասլ Ռոք քաղաքի ոստիկանությունից՝ հրապարակելով տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունները։

Իրավապահների տվյալներով՝ «պարագծի խախտումը» տեղի է ունեցել հանգստյան օրերին. կենդանին անցել է ցանցապատ ցանկապատի վրայով և կարճ ժամանակով ուսումնասիրել տարածքը, ինչը ոստիկանությունում կատակով անվանել են «տարածքի կարճ զննում»։

Արջը, ամենայն հավանականությամբ, սնունդ էր փնտրում, սակայն ուտելի ոչինչ չի հայտնաբերել և շուտով հեռացել է տարածքից։ Ոստիկանությունում նշել են, որ քաղաքում վայրի բնության նման այցերը հազվադեպ չեն և կոչ են արել բնակիչներին ավելի զգոն լինել կենդանիների հետ հնարավոր հանդիպումների դեպքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *