Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Երևան քաղաքում՝

Հունիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 21-23-ին առավելապես երեկոյան ժամերին, 20-ին և 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
     Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
     Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ին կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7աստիճանով, հունիսի 21-24-ին ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 38.0°C (2021թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան 9.1°C (1965թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 22.5°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *