
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը երեկ շտապ հոսպիտալացվել էր` կաթվածի կասկածանքով։ Ավելի ուշ գործընկերները սոցկայքերի իրենց էջերում գրել են, որ ախտորոշումը չի հաստատվել, աղոթում են նրա արագ ապաքինման համար։ Սպիվակովի մասնակցությամբ հունիսի 21-ին նախատեսված համերգը չեղարկվել է։